00:00:00

Իրանը պատրաստվում է «Հըզբոլլահ»-ի առաջնորդի սպանության պատասխանին

20:27, 30 սեպտեմբեր 2024 Աշխարհ

 Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին հայտնում է, որ Իրանը անպայմանորեն կարձագանքի լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի մահվանը։

«Սպասե՛ք մեր պատասխանին»,- ասել է նա՝ մեկնաբանելով Բեյրութին Իսրայելի հարվածներին Իրանի հնարավոր պատասխանի մասին հարցը։

«Նահատակ Նասրալլայի արյունը կարագացնի Իսրայելի ռեժիմի և նրա առաջնորդների անկումը»,-հավելել է նա։ Իր հերթին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախօրեին հայտարարել էր, որ «սիոնիստական ռեժիմի հանցագործությունները չեն կարող ընդունելի լինել և անպատասխան չեն մնա»։

 




Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր