Ծաղկաձորում մեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը կընթանա մինչև հոկտեմբերի 6-ը, հայտնում է Հայաստաանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարին մասնակցում են ընդհանուր առմամբ 207 շախմատիստներ 10 երկրներից, այդ թվում՝ 10 գրոսմայստերներ, 9 միջազգային վարպետներ և 13 ՖԻԴԵ վարպետներ: