Ռուսաստանի զինված ուժերը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում վերահսկողության տակ են վերցրել Մակեևկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Արևմուտք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները հաջող հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Մակեևկա բնակավայրը», - ասվում է ՌԴ ՊՆ ամփոփագրում: