00:00:00

Բայդենը հանձնարարել է ուժեղացնել ռազմական ուժերի պաշտպանական դիրքը Մերձավոր Արևելքում

21:14, 28 սեպտեմբեր 2024 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անդրադարձել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանությանը, նշելով, որ Իսրայելի ավիահարվածից նրա մահը արդարության միջոց է բազմաթիվ զոհերի համար, այդ թվում՝ հազարավոր ամերիկացիների, իսրայելցիների և լիբանանցիների: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական հայտարարությունից։

«Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Իսրայելի իրավունքին՝ պաշտպանվելու Հեզբոլլահից, Համասից, Հութիներից և Իրանի կողմից աջակցվող ցանկացած այլ ահաբեկչական խմբավորումներից: Հենց երեկ ես իմ պաշտպանության նախարարին հանձնարարեցի ավելի ուժեղացնել ԱՄՆ ռազմական ուժերի պաշտպանական դիրքը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում՝ զսպելու ագրեսիան և նվազեցնելու ավելի լայն տարածաշրջանային պատերազմի վտանգը», - նշված է Սպիտակ տան հայտարարությունում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր