00:00:00

ՌԴ ԱԳՆ-ն «Հեզբոլլահի» առաջնորդի մահը «քաղաքական սպանություն» է անվանել

20:37, 28 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Սեյյեդ Հասան Նասրալլայի մահը որակելով «քաղաքական սպանություն»։

«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից իրականացված հերթական քաղաքական սպանությունը։ Այս ուժային գործողությունը հղի է ավելի մեծ դրամատիկ հետևանքներով Լիբանանի և ողջ Մերձավոր Արևելքի համար: Իսրայելական կողմը չէր կարող չհասկանալ նման վտանգը, բայց դիմեց նմանատիպ քայլի՝ սպանելով լիբանանցի քաղաքացիների, ինչը գրեթե անխուսափելիորեն բռնությունների նոր ալիք կհրահրի։ Այսպիսով, այն կրում է հետագա էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը նաև կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

 

«Դա թույլ կտար դադարեցնել արյունահեղությունը և պայմաններ ստեղծել քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման համար։ Ներկա պայթյունավտանգ իրավիճակում միջազգային հանրության պատասխանատու անդամները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի տարածաշրջանը չընկղմվի լայնամասշտաբ զինված առճակատման մեջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Բեյրութի մատույցներում իսրայելական ավիահարվածի արդյունքում սպանվել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր