Մեկ Ազգ ենք և մեկ Եկեղեցի, հարկավոր է համախմբվել, Սրբալույս Մյուռոնի օծման արարողության ժամանակ իր պատգամը հղեց բարեպաշտ ժողովրդին Վեհափառ Հայրապետը։
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդն ընդգծեց՝ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում առավել կարևոր է հավատարիմ մնալ ազգային արժեքներին, մեր հավատքին, հայրենիքին։
«Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող ուրանալ անկախ հայրենիք ունենալու իր հայրերի երազները, հրաժարվել սեփական պատմությունից, մերժել իր նախնյաց ժառանգությունը»,- ընդգծեց Ամենայն Հայոց կաթողիկոսը