Վեց մարդ զոհվել է Պակիստանում ուղղաթիռի կործանումից, որի օդաչուները ռուսներ էին, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով անվտանգության մարմիններում ունեցած աղբյուրներին։
Գործակալության զրուցակիների խոսքով՝ ուղղաթիռը վարձակալվել էր մասնավոր ընկերության կողմից Հայբեր Փահթունհվա հյուսիսային նահանգում։
Ուղղաթիռը կործանվել է Հյուսիսային Վազիրիստան անկայուն շրջանում, աֆղանական սահմանից ոչ հեռու։
Ուղղաթիռում 14 ուղեւորներ կային, ներառյալ ռուս օդաչուները, տեղեկացրել են աղբյուրները՝ ավելացնելով, որ կործանման հետեւանքով ութ մարդ ստացել է վնասվածքներ եւ հոսպիտալացվել է։