00:00:00

Փհենյանից արձագանքել են Թրամփին

22:10, 25 մայիս 2018 Աշխարհ

Հյուսիսային Կորեան «շատ է ափսոսում» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովի հանկարծակի չեղարկման կապակցությամբ եւ կարծում է, որ այդ որոշումն ամերիկացի առաջնորդը կայացրել «կամքի պակասի կամ ինքնավստահության բացակայության պատճառով»: Այս հայտարարությունը մայիսի 25-ին հրապարակվել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության կողմից (CTC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հաղորդագրության մեջ նաև պարզաբանվում է «թշնամանքը» Հյուսիսային Կորեայի կողմից, որը և հանգեցրեց գագաթնաժողովի չեղարկմանը. Վաշինգտոնին վրդովեցրել էր Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Չհվե Սոն Հիի վերջին հայտարարությունը, որում նա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսին հիմար էր անվանել, ով թույլ էր տվել «լիբիական սցենարի» իրագործումը երկու երկրների հարաբերություններում: Փհենյանի կարծիքով՝ «մեծ զայրույթը եւ բացահայտ թշնամանքը, որոնց մասին հայտարարել էր Թրափը, իրականում միայն ԱՄՆ-ի վարքի պատասխանն էին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր