00:00:00

Ռուսաստանը մտադիր է դիմել ՄԱԿ Միջազգային դատարան «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հարցով

13:45, 28 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Ռուսաստանը չորս երկրների ներկայացրել է մինչդատական պահանջներ «Հյուսիսային հոսքերի» պայթեցումների հետ կապված, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես մինչդատական պահանջներ է ներկայացրել Գերմանիային, Դանիային, Շվեդիային եւ Շվեյցարիային 1997թ. ռմբային ահաբեկչության դեմ պայքարի Միջազգային կոնվենցիայի եւ 1999թ. ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի Միջազգային կոնվենցիայի հիման վրա»,- ասել է նա։

 

Զախարովայի խոսքով՝ հերթի մեջ են նաեւ այլ պետություններ, որոնք կարող են կապ ունենալ պայթեցումների հետ։

Նա նշել է, որ ռուսական արտահանական գազատարների պայթեցումները «միջազգային ահաբեկչության աղաղակող ակտ են, որն ընկնում է միջազգային պայմանագրերի գործողության տակ, որոնք պարտավորեցնում են պետություններին կանխել նման ակտերը, հետաքննել դրանց կատարումն ու համագործակցել այլ երկրների հետ։ Բայց այդ պարտավորությունները չեն կատարվում»։

Նրա խոսքով՝ Շվեյցարիան, օրինակ, որտեղ գրանցված է «Հյուսիսային հոսքերի» օպերատոր ընկերությունը, «անգամ չի փորձել հետաքննել ահաբեկչությունը»։ Դանիան եւ Շվեդիան, որոնց բացառիկ տնտեսական գոտիներում են տեղի ունեցել պայթեցումները, արագ փակել են իրենց հետաքննությունները՝ չհրապարակելով ոչ մի արդյունք։ Իսկ Գերմանիան, որտեղ գտնվում է երկու գազատարների վերջնական կետը, մինչ այժմ չի տեղեկացրել հետաքննության ոչ մի դրական արդյունքի մասին, թվարկել է Զախարովան։

 

«Ավելին, Բեռլինի ուղարկած՝ կասկածյալներին ձերբակալելու օրդերները չեն կատարվել, եւ արդյունքում՝ առնվազն մեկ կասկածյալ, որը գտնվում է Լեհաստանում, լեհական դատախազության տեղեկացմամբ, հաջողեցրել է թաքնվել Ուկրաինայի տարածքում»,- ավելացրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր