Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ Հասան Նասրալլան սպանվել է նախօրեին, ինչպես նաև «Հըզբոլլահի» հարավային ճակատի հրամանատար Ալի Կարչին։
«Օդային ուժերի կործանիչները, հետախուզական թևի և պաշտպանության համակարգի հստակ ղեկավարությամբ, հարձակվել են «Հըզբոլլահի» կենտրոնական շտաբի վրա, որը գտնվում է Բեյրութի Դահա թաղամասում գտնվող բնակելի շենքի տակ բնակարանում և ներգրավված է եղել Իսրայելի Պետության քաղաքացիների դեմ ահաբեկչական գործողությունների համակարգման մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հասան Նասրալլահն այլևս չի կարողանա ահաբեկել աշխարհը», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ:
Հաղորդվում է նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակը Սիրիայի հարավում սպանել է ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների ղեկավար Ահմեդ Մուհամմադ Ֆահդին։