Նյու Յորքում սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և արտագաղթողների հարցերով նախարարի պաշտոնակատար Աբդալլահ Բու Հաբիբի հետ:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է եղել Մերձավոր Արևելքում ստեղծվող ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ՝ շեշտը դնելով Լիբանանի ողբերգական իրադարձությունների վրա՝ իսրայելական ռազմաօդային ուժերի ինտենսիվ ռմբակոծությունների ֆոնին։
Լավրովը ցավակցություն է հայտնել Լիբանանում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ և ընդգծել զինված դիմակայության հետագա սրման և տարածաշրջանային մասշտաբով դրա աճի անթույլատրելիությունը։