00:00:00

Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում․ «Հրապարակ»

08:14, 28 սեպտեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Այս օրերին տարբեր երկրներից Հայաստան են ժամանում Հայ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդներ, հոգաբարձուներ, հայտնի սփյուռքահայեր, մեծահարուստներ, որոնք աջակցել են մայր տաճարի նորոգմանը: Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում` այսօր կայանալիք Մյուռոնօրհնության, վաղվա՝ մայր տաճարի վերաօծման արարողություններից առաջ: 2 արարողության համար էլ Էջմիածինը հրավիրատոմսեր է ուղարկել եկեղեցու եւ անձամբ Վեհափառի մերձավորներին` ըստ էության տարանջատելով շարքային հավատացյալներին էլիտայից, որը պետք է նստած եւ առաջին շարքերից հետեւի եկեղեցական այս կարեւոր իրադարձություններին:

Մյուռոնօրհնությանը մոտ հազար մարդ է հրավիրված, վերաօծմանը` մոտ 500: Տեղեկացանք, որ առաջին օրվա արարողությանը, որը բացօթյա է, կմասնակցեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք տաճարի օծմանը չեն լինի, իսկ երկրորդ օրը կլինեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 28․ 09․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր