00:00:00

Նյու Յորքի քաղաքապետ Ադամսին քրեական մեղադրանք է ներկայացվել. NYT

18:04, 27 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Քրեական մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ գործող քաղաքապետին քրեական մեղադրանք է ներկայացվում։

Ըստ NYT-ի, դաշնային հետաքննությունը մասամբ կենտրոնացել է Ադամսի և նրա մի քանի մերձավոր խորհրդականների և օգնականների՝ Թուրքիայի կառավարության հետ գաղտնի գործարքի փաստի վրա, որի արդյունքում նա ապօրինի օտարերկրյա նվիրատվություններ է ստացել: Վերջերս հրաժարական են ներկայացրել Նյու Յորքի ոստիկանության ղեկավարը և քաղաքի դպրոցների կառավարիչը, գրում է թերթը:

Ըստ լրատվամիջոցների, դաշնային դատախազությունը նաև հետաքննում է Էրիկ Ադամսի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման աղբյուրները, երբ 2021 թվականին նա առաջադրվում էր Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում: Քաղաքապետը մեղադրվում է բանկային փոխանցումների կեղծ սխեմայի կազմակերպման և կոռուպցիայի համար:

Դատախազները հայտարարել են, որ Ադամսը, որը 2022 թվականի հունվարի 1-ին զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը, զբաղվել է թանկարժեք նվերների (այդ թվում՝ շքեղ ճանապարհորդություններ) շորթմամբ՝ օտարերկրյա հարուստ գործարարներից և թուրքական իշխանության ներկայացուցչից, որն էլ այդ կերպ փորձել է ազդեցություն ունենալ նրա վրա, փոխանցում է Reuters-ը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր