Կարեւոր - այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Բացի դրանից շատերը չեն կարողանում մտնել Ֆեյսբուք, քանի որ երկփուլայինի ՍՄՍ—ը չի գալիս։
Բոլոր նման խնդիրները խնդրում եմ ինձ ուղարկեն իրենց համարը - Վոթզափի խնդրի դեպքում, եւ Ֆեյսբուքի պրոֆիլի հղումը - ինչոր մի ընկերոջ միջոցով։
Կփորձեմ անմիջապես Մետային ուղարկել տվյալները - փորձենք ձեզ վերականգնել։
Մի քիչ ուշոտ մանրամասն տեսանյութ կսարքեմ, թե ոնց խուսափել այս դեպքերից»,-գրել է նա։