00:00:00

Հրավիրատոմսեր ուղարկելուն դեմ են եղել 3 անձ․ «Հրապարակ»

09:13, 27 սեպտեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․  Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդը, որը կազմված է 22 անդամից (Վեհափառը, 14 սրբազաններ, 2 պատրիարք եւ աշխարհականներ), ինչպես հայտնի է, իր վերջին ժողովում քննարկել եւ որոշում էր կայացրել Մայր տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպան մասին: Մասնավորապես` որոշել էր հրավիրատոմսեր ուղարկել մի քանի հարյուր անձի` գործող եւ նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, հանրային գործիչներ, բարերարներ: Տաճարի ներսում տեղերը սահմանափակ են եւ մուտքը թույլատրված է միայն հրավիրատոմսերով: 

Մենք պարզեցինք, որ այդ ժողովի ժամանակ բավականին երկար քննարկում է գնացել, հակադիր կարծիքներ են հնչել: Առաջարկ է եղել` ոչ մի հրավիրատոմս էլ չուղարկել, հատկապես` գործող իշխանություններին, որոնք վերջին տարիներին բոյկոտել են եկեղեցուն եւ հոգեւորականներին, ամեն առիթով վիրավորել եւ նսեմացրել Մայր աթոռի դերն ու նշանակությունը: Սակայն այս տեսակետը պաշտպանել են Հոգեւոր Խորհրդի 22 անդամից միայն երեքը` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը եւ մի կեսբերան` Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: 

Մնացյալը բոցաշունչ ճառեր են ասել պետության, պետականության, իշխանության հետ` որպես պետության ներկայացուցիչների, հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին, մեծ բավականություն պատճառելով Վեհափառին, ով միշտ կողմնակից է իշխանությունների հետ «տալ առնելուն» եւ պատրաստ է ներել անգամ իր հասցեին ասված բոլոր վիրավորական խոսքերը` միայն թե թույլ տան մի քիչ մոտենա ՔՊ-ական արքունիքին: 
Ամենազավեշտականն այն է, որ Հոգեւոր խորհրդի որոշումը հրապարակայնացրել է Մայթ Աթոռի դիվանապետը` Արշակ սրբազանը, որն անձամբ դեմ է եղել հրավերներ ուղարկելուն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 27․ 09․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր