ԱՄՆ նախագահի որդի Հանթեր Բայդենի՝ զենքի գնման եւ պահման խախտումների գործով դատավճիռը կկայացվի դեկտեմբերի 12-ին, ասվում է Դելավեր նահանգի դատարանի որոշման մեջ:
Ավելի վաղ նախատեսվում էր, որ դատավճիռը կհրապարակվի նոյեմբերին, որից հետո այն հետաձգվեց մինչև դեկտեմբերի սկիզբ: Դատարանի որոշումը կկայացվի ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո, սակայն Բայդենը դեռ կկատարի իր պարտականությունները: