00:00:00

Այս տարի ՀՀ բուհեր, քոլեջներ ընդունված 180 արցախցի ուսանող ևս կստանա ուսման վարձի փոխհատուցում․ նոր որոշում

12:06, 26 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում արցախցի ուսանողների ուսման վարձի փոխհատուցման վերաբերյալ որոշում  կայացրեց:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը, նախ նշեց, որ նախորդ տարի երկու որոշում է ընդունվել․ 2023-ի հոկտեմբերի 12-ին կարգավորվել է ԼՂ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակության հարցը, որպեսզի ՀՀ բուհերում կրթությունը հնարավոր լինի։ Դեկտեմբերին ևս որոշում ընդունվել է արդեն իսկ բուհերում սովորող ԼՂ ուսանողների համար։

 

«Այս տարի աջակցությունը կտրամադրվի նույն պայմաններով ու հիմունքներով: Հաջորդ ուսումնական տարվանից նախատեսում ենք ներառել նաև միջին որակական գնահատականի կամ ՄՈԳ-ի շեմը՝ առնվազն 75 տոկոսի չափով, որը թույլ կտա խրախուսել ավելի լավ առաջադիմությունը: Սա մեր ուսանողներին թույլ կտա ավելի լավ մասնագետ դառնալ ու մրցունակ լինել իրենց նախընտրած ոլորտում»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ այս փոփոխությամբ հանվում է ուսման վարձի փոխհատուցման առավելագույն սահմանաչափը․ «Հիմա այս սահմանաչափի վերանայումը հնարավորություն կտա, որ 100 տոկոս փոխհատուցում ստանան բոլոր այն դեպքերում, որտեղ նախորդ տարվա այս դրույթի պատճառով ամբողջական փոխհատուցում չէր ձևավորվում»։

Ժաննա Անդրեասյանը նկատեց՝ աջակցությունը տարածվելու է նաև այս տարի ՀՀ բուհեր, քոլեջներ ընդունված 180 արցախցի ուսանողների վրա։ Նրանք հնրավորություն կունենան այս պայմաններով ուսման վարձի փոխհատուցում ստանալ կրթաթոշակի տեսքով։

 

Նախորդ տարի այս որոշման շրջանակում առաջին կիսամյակով 1834 ուսանողների ուսման վարձ է փոխհատուցվել, երկրորդ կիսամյակով ուսանողների թիվը աճել է մինչեւ 2134։ Ուսման վարձը առաջին կիսամյակով փոխհատուցվել է նաև քոլեջներում սովորող 919 ուսանողների համար, իսկ երկրորդ կիսամյակում նրանց թիվը հասել է 1133-ի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր