00:00:00

Կամովին կտա՝ լավ, չի տա՝ կվերցնեն․ «Հրապարակ»

08:49, 26 սեպտեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ իշխանությունների սկսած արշավը, պարզվում է, կոնկրետ նպատակ ունի: Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից, այնպես, ինչպես ԶՊՄԿ-ից ստացավ ժամանակին: Մինչ այդ, սովորական դարձած ձեռագրով, մասկի շոուներ, հնչեղ բացահայտումներ են արվում, հանրային բողոք է բեմականացվում, ԱԺ-ում լսումներ, որ սեփականատերը բաժնեմաս «նվիրի» կառավարությանը:

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ում կառավարությունը 21 տոկոսից ավելի բաժնեմաս ունի։ Նույնն ուզում են անել նաեւ ՀԷՑ-ում, եւ այս արշավը դրանով է բացատրվում։ Կան չճշտված տեղեկություններ, որ Կարապետյանը մերժել է բաժնեմասը կամովին հանձնել, ուստի անցել են «ուժային» մեթոդին, իսկ վերջերս հաճախացած հոսանքազրկումները նպաստավոր հող են դրա համար։ ԱԺ-ում այս թեմայով 2 քննարկում են կազմակերպել, խոսել են նաեւ ՔՊ նիստերից մեկում։ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեցինք՝ իրավական առումով ՀԷՑ-ի դեպքում հնարավո՞ր է նման գործարք, մինչեւ քանի՞ տոկոս բաժնեմաս կարող են հանձնել կառավարությանը։ Նա ասաց, որ իրեն հայտնի չէ նման քննարկումների մասին, բայց տեսականորեն ամեն ինչ հնարավոր է․ «Եթե 2 կողմն իրար հետ համաձայնության են գալիս, ես չգիտեմ՝ այդտեղ ինչ իրավական խնդիր կարող է առաջանալ, դա լինելու է քաղաքացիական գործարք, բայց  բաժնետոմսերի 25 տոկոսից ավել փոխանցումը պետք է համաձայնեցվի հանձնաժողովի հետ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 09․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր