00:00:00

Զինվորականներն ավելի վատ են ապրում, քան ոստիկանները. Փաշինյանը խաբել է. Մաս 221 . «Ժողովուրդ»

08:06, 26 սեպտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020 թվականի մայիսի 9-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունում, բարձրագույն սպայական կազմին ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում զինվորականները պետք է լավ ապրեն»։

Սակայն այդ ելույթից հետո ՀՀ Կառավարությունը շարունակ հետեւողականությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերն է բարձրացրել, իսկ զինծառայողներինը՝ ոչ այդքան: Ավելին, զինվորականները շատ վատ պայմաններում են ապրում նաեւ զորամասերում. կենցաղը զորամասերում՝ ծակ վրաններ, ցեխերի մեջ մահճակալ կամ պարզապես բաց երկնքի տակ։ Կառավարությունը բարելավելու փոխարեն քրեական գործեր է հարուցել տեսանյութեր նկարահանելու եւ այդ պայմանները ցուցադրելու համար։

Զինվորների բնակության վատ պայմանների պատճառը երբեմն նաեւ ողբերգական ավարտ է ունեցել։ Մասնավորապես, 19․01․2023թ․ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված տնակներից մեկում հրդեհից զոհվեց 15 զինվոր»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր