Թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Ահմեդ Աքյոլը ելույթ է ունեցել Բաքվում ընթացող «Ադրբեջանի ռազմարդյունաբերական 5-րդ միջազգային վաճառք-ցուցահանդեսի» (ADEX 2024) շրջանակներում:
Աքյոլը հայտարարել է, որ իրենք ընդլայնում են ընկերության գործունեությունն Ադրբեջանում և արդեն տեղի գործընկերների հետ քննարկում են համատեղ արդյունաբերությանը վերաբերող հարցեր:
«Մենք Ադրբեջանում գեղեցիկ անցյալ ունենք: Ամենադժվար պահերին եղել ենք այս երկրի կողքին»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին նույն միջոցառման շրջանակներում Ադրբեջանի և թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների միջև համատեղ արդյունաբերության մեկնարկի մասին համաձայնագրեր էին ստորագրվել:
Աղբյուրը՝ Ermenihaber