00:00:00

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդիպում կունենան Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ

20:36, 25 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկկողմ հանդիպումը՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ Ելիսեյան պալատին հղումով։

Նախքան Բայդենի հետ բանակցությունները, նախատեսված է նաև Մակրոնի հանդիպումն Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։

Ավելի վաղ գերմանական Spiegel ամսագիրը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Գերմանիա այցի ժամանակ գերմանական կառավարությունը նախատեսում է երկիր հրավիրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին՝ անցկացնելու չորս երկրի ղեկավարների հանդիպում։

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ բանակցությունները հիմնականում նվիրված են լինելու Ուկրաինային աջակցության հարցերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր