00:00:00

Պուտինը հարձակումներ է ծրագրում ուկրաինական ատոմակայանների ենթակառուցվածքի վրա՝ դրանք էլեկտրացանցից անջատելու նպատակով․ Զելենսկի

19:38, 25 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Պուտինը հարձակումներ է ծրագրում ուկրաինական ատոմակայանների ենթակառուցվածքի վրա՝ դրանք էլեկտրացանցից անջատելու նպատակով։

 

Այս մասին հայտարարել Է  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։

«Ռուսաստանի երազանքը հարևանին կործանելն է․ ՌԴ-ն այդ նպատակով հատուկ ընկերներ ունի ՝ Հյուսիսային Կորեան և Իրանը։

Հիմա Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի ցանկացած հարևան զգում է, որ պատերազմը կարող է նաև իրենց մոտ գնալ։ Մտածեք, թե ինչ վնաս է դա լինելու ամբողջ աշխարհի համար»,-հայտարարել է նա։ 

«Վերջերս ես մեկ այլ հետախուզական հաղորդում ստացա այն մասին, որ Պուտինը հարձակումներ է ծրագրում ուկրաինական ատոմակայանների ենթակառուցվածքի վրա՝ դրանք էլեկտրացանցից անջատելու նպատակով։

Ցանկացած հարված կարող է հանգեցնել միջուկային աղետի։ Նման օր երբեք չպետք է գա։

Զելենսկին ՄԱԿ-ում ասել է, որ միայն իր «խաղաղության ծրագիրը» կկանգնեցնի Ուկրաինայում հակամարտությունը»,-հայտարարել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր