00:00:00

Թրամփը չի հանդիպի Զելենսկու հետ

18:46, 25 սեպտեմբեր 2024 Աշխարհ

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, չի հանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ով Միացյալ Նահանգներում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջոցառումներին մասնակցելու նպատակով։

 

Թրամփը Politico-ին հաստատել է, որ հանդիպում չի ծրագրում։

Անցյալ շաբաթ Թրամփը ասել էր, որ հավանաբար կհանդիպի Զելենսկու հետ ԱՄՆ այցի ժամանակ։

Սպասվում է, որ Զելենսկին ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և կներկայացնի Ռուսաստանի հետ պատերազմում հաղթելու իր ծրագիրը, ապա հանդիպումներ կունենա նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր