00:00:00

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Պուտինին անվանել է մաֆիոզ պետության ղեկավար և համեմատել ստրկատիրոջ հետ

17:52, 25 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին ուղղակիորեն մեղադրել է Վլադիմիր Պուտինին «մաֆիոզ պետություն» ղեկավարելու մեջ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր բոցաշունչ ելույթում նրան համեմատել է ստրկատիրոջ հետ, գրում է Politico-ն։

 

Լեմմին երեքշաբթի օրը Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ թիրախավորել է Ռուսաստանի ղեկավարին՝ ասելով Ռուսաստանի ներկայացուցչին. «Մենք գիտենք՝ դուք ով եք»:

Բրիտանացի նախարարը քննադատել է Պուտինի պահվածքը Ուկրաինա ներխուժման ժամանակ՝ վերհիշելով ստրկության օրերը, իսկ Ռուսաստանի կառավարությանը մեղադրել է միջազգային իրավունքն անտեսելու մեջ։

«Ձեր ներխուժումը բխում է ձեր ու միայն ձեր սեփական շահերից, որպեսզի ձեր մաֆիոզ պետությունը վերածեք մաֆիոզ կայսրության: Կայսրություն, որը հիմնվծ է կոռուպցիայի վրա»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։

«Պարոն նախագահ, ես խոսում եմ ոչ միայն որպես բրիտանացի, որպես լոնդոնցի և որպես արտաքին գործերի նախարար։ Ես այստեղ կանգնած եմ նաև որպես սևամորթ մարդ, ում նախնիները Աֆրիկայից դուրս են բերվել շղթաներով, զենքի սպառնալիքով, որպեսզի ստրկանան, ում նախնիները ապստամբեցին և կռվեցին ստրկացածների մեծ ապստամբության ժամանակ», - հայտարարել է Լեմմին:

 

«Իմպերիալիզմ. ես ճանաչում եմ այն, երբ տեսնում եմ: Եվ ես դա կանվանեմ այնպես, ինչպես կա»,- ընդգծել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր