00:00:00

Սխալ էր իշխանությանը հրավիրելը, չեմ մասնակցի Մայր Տաճարի վերաօծմանը․ Գառնիկ Դանիելյան

14:44, 25 սեպտեմբեր 2024 Տեսանյութեր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը պնդում է՝ սխալ էր իշխանության ներկայացուցիչներին Մայր Տաճարի վերաօծմանը հրավիրելը։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց ինքը՝ Դանիելյանը, հավելելով, որ ինքը չի մասնակցի այդ միջոցառմանը։

Մեզ հետ զրույցում Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ Սրբազանին խնդրել են այդ միջոցառումներով պայմանավորված շարժման ակտիվ գործողությունները սկսել ավելի ուշ, իսկ հարցին, թե անձամբ Կաթողիկոսն է խնդրել, Գառնիկ Դանիելյանը հստակ չի պատասխանել, ասելով, որ այդ հարցերը պետք է ուղղել Բագրատ սրբազանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր