ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ՝ խաղաղության բանակցությունների «վերջնական փուլը» ներկայացնելու համար։ Այս մասին գրել է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայելով քաջատեղյակ երկու աղբյուրների:
Սակայն դեռ պարզ չէ, թե որն է լինելու «վերջնական փուլը» և ինչ ելք այն կունենա։ Պետդեպարտամենտը այս տեղեկությունը չի մեկնաբանել։
ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս օրերին գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանավեճերին։