00:00:00

Թուրքիան նշել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների խափանման պատճառը

21:54, 24 սեպտեմբեր 2024 Աշխարհ

2022 թվականին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները տապալվեցին Կիևի վրա «հայտնի երկրների» ճնշման պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը՝ ելույթ ունենալով Մոսկվայի Դիվանագիտական ​​ակադեմիայում։

«Մի քանի տարի առաջ մեր նախագահի հովանավորությամբ հանդիպում էր կազմակերպվել, որտեղ Ռուսաստանն ու Ուկրաինան արդեն պետք է ստորագրեին խաղաղության պայմանագիր, սակայն վերջին պահին հայտնի երկրները ճնշում գործադրեցին Ուկրաինայի վրա, և այդ բանակցությունները, ցավոք, ընդհատվեցին»,- ընդգծել է նա։

Ինչպես նշվում է, անցյալ տարվա նոյեմբերին Վոլոդիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար և Ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հանձնաժողովի անդամ Դեյվիդ Արախամիան հայտարարել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող էին ավարտվել 2022 թվականի գարնանը։ Բայց Կիևի իշխանությունները չհամաձայնվեցին, քանի որ Ստամբուլում ռուսական կողմի հետ բանակցություններից հետո Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ արեց Կիևին ոչինչ չստորագրել Մոսկվայի հետ և ուղղակի պատերազմել։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր