Թուրքիայի նախագահը նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի հաջողությունը դրական կազդի նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա։
Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա շեշտել է, որ Անկարան աջակցում է երկու երկրների միջև բարձր մակարդակի շփումների շարունակմանը և կարևորում է երկխոսությունը։ Նա անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու երկրները նույնպես ջանքեր են գործադրում կարգավորման համար։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հաջողությունը դրական ազդեցություն կունենա նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա»,- շեշտել է Էրդողանը։