Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հանդիպել են սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում։
Նրանք քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ասպեկտները։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։