00:00:00

Մենք պատրաստվում ենք պատերազմի․ Լուկաշենկո

16:49, 24 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Բելառուսը պետք է էլ ավելի ուժեղացնի իր պաշտպանունակությունը և պատրաստվի հնարավոր պատերազմին, հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Օբուզ-Լեսնովսկի զորավարժարանում կայացած հանդիպմանը, փոխանցում է ԲելՏԱ-ն։

«Կա հին բանաձև՝ ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ մենք չենք ուզում կռվել, բայց մեր հակառակորդներն իրենց գործն են անում: Ուստի մենք պետք է պատրաստվենք պատերազմի: Տա Աստված, որ այդ պատերազմը տեղի չունենա», - ասել է նա։

Միաժամանակ Լուկաշենկոն նշել է, որ մինչ այժմ Բելառուսի իշխանությունները «երկրի դեմ պատերազմ սանձազերծելու միտումներ» չեն նկատել, թեև իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Լուկաշենկոն նաև ասել է, որ Ուկրաինայում և աշխարհի այլ մասերում հակամարտությունների ֆոնին Բելառուսն արդեն չորս անգամ բարեփոխել է բանակը վերջին տարիներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր