00:00:00

Ուզբեկստանում մայրը փորձել է դստերը փոխանակել տան հետ

15:39, 24 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Ուզբեկստանի բնակչուհին բերման է ենթարկվել՝ փորձելով 13-ամյա դստերը փոխանակել տան հետ։ Այս մասին հայտնում է Uznews-ը։

Հայտնի է, որ 41-ամյա կինը Սամարղանդ է գնացել Կաշկադարյա շրջանից՝ իր երեխային վաճառելու համար։ Կասկածյալը ռեստորանում բերման ենթարկվելուց հետո հայտարարել է, որ իրեն առաջարկել են դստերը փոխանակել տան հետ. ինքն էլ ընտրել է 25,000 դոլար արժողությամբ մի տուն: Մայրը համաձայնել է փոխանակմանը սեփական տուն չունենալու պատճառով։

Կնոջը մեղադրանք է առաջադրվել «Մարդկանց թրաֆիքինգի» հոդվածով, դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել 5 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկման։

Կնոջ երեխաները գտնվում են պետական պաշտպանության ներքո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր