00:00:00

Մոսկվան և Բաքուն մտադիր են շարունակել սերտ արտաքին քաղաքական համակարգումը. ՌԴ ԱԳՆ

14:08, 24 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Բաքուն և Մոսկվան մտադիր են ամրապնդել արտաքին քաղաքական համակարգումն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:

 

Գերատեսչության փոխանցմամբ՝ այս հարցը քննարկվել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովի՝ Բաքվում կայացած հանդիպմանը:

Մանրամասն քննարկման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր