00:00:00

«Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ»

09:48, 24 սեպտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին խիստ ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել օրերս մեծ «շուքով» բացահայտված իշխանության յուրացման գործով։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իշխանությանը հեռացնելու համար հավաքագրված անձանցից ոմանք իրենց հետ կատարվածի մասին, թե իբր գումարի դիմաց իրենց տարել են վարժանքների, որ «հետո իշխանությանը մաքրեն», պատմել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Սյունեցի պատգամավոր Խաչատրյանը, լսելով տեղեկությունը, այն հասցրել է ուժային կառույցներին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այն անձինք, ովքեր կատարվածի մասին անձամբ պատմել են ՔՊ պատգամավորին, նրանց խոստացել են քրեական պատասխանատվության չենթարկել, գործերը կարճել։

Այս տեղեկությունը «Ժողովուրդ օրաթերթը փորձեց պարզել ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանից, սակայն նա չարձագանքեց մեր զանգերին, եւ երկար ժամանակ է՝ անպատասխան է թողնում մեր նամակները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ.-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս.-ն, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռեւս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի (մոտ 840 հազար ՀՀ դրամ) վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու եւ դրա ընթացքում նոր՝ ծանր զինատեսակներին ծանոթանալու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների եւ Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների, հավաքագրված անձանց տեղակայել են Ա.Ս.-ի ղեկավարմամբ գործող «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ փակ տարածքում՝ շենքի ներսում, անցկացրել են վերջիններիս արդեն հայտնի զինատեսակներով մարտ վարելու պարապմունքներ։

Սակայն, ըստ նախաքննական մարմնի, հավաքագրված խմբի շատ անդամներ հետագայում հրաժարվել են հեղաշրջման գաղափարից եւ ընդդիմացել են։ Գործով կալանավորված են 3 անձինք, որոնց մեջ է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, ինչպես նաեւ կան հետախուզվողներ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր