00:00:00

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի խորհրդավոր կրակոցը. առանձնատան գաղտնի հետնամուտքի դուռը բաց է եղել

09:26, 24 սեպտեմբեր 2024 Մամուլ

2019 թվականի հենց այս օրը` սեպտեմբերի 24-ին, ՀՀ նախկին ոստիկանապետ 63-ամյա Հայկ Հարությունյանին գտան ինքնասպան եղած։ Վերջինիս հայտնաբերեցին գլխի շրջանում հրազենային վնասվածքով։

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի խորհրդավոր ինքնասպանությունից 5 տարի անց ArmLur.am-ի նկարահանող խումբը Բջնի գյուղում էր։ Առանձնատանը, որտեղ ինքնասպան եղավ նախկին ոստիկանապետը, որեւէ մարդ չկար, դարպասները կողբված էին։ Գյուղի բնակիչները պատմում էին, թե լսել են՝ նախկին ոստիկանապետի առանձնատունը գաղտնի հետնամուտք է ունեցել դեպի սար տանող, ու կրակոցի օրը գաղտնի հետնամուտքի դռները բաց են եղել։

Ի վերջո ինչ փուլում է գտնվում ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի խորհրդավոր ինքնասպանության դեպքով հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեում։ ArmLur.am-ին ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Հայկ Հարությունյանի ինքնասպանության հասցնելու դեպքով քրեական վարույթը ընթացքի մեջ է:

ԱՍԵԼ Է, ԹԵ 5 ՏԱՐԻ ԱՆՑ ԳՈՐԾՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ՍԱԿԱՅՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԿԱ, ի վերջո ինչո՞ւ կամ ո՞վ հասցրեց Հայկ Հարությունյանին ինքնասպանության:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր