00:00:00

Վրաստանում մեկնարկել են «Eternity-2024» զnրավարժությունները․ մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվnրականները

19:53, 23 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Վրաստանում սկսվել են «Eternity-2024» համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց մասնակցում են ադրբեջանցի, թուրք և վրացի զինվորականներ։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունների ընթացքում երկրների ռազմական անձնակազմը և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարբեր առաջադրանքներ՝ կազմակերպելու ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությունը։

Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 27-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր