00:00:00

Մայր Աթոռը հրապարակել է Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույցը

18:42, 23 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Սեպտեմբերի 28-ին՝ շաբաթ օրը, ժամը 17:00-ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Սեպտեմբերի 29-ին՝  կիրակի օրը, Վարագա Սուրբ Խաչի տոնին,  ժամը 10:30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։

Մուտքը Սուրբ Տրդատի բաց խորան և Մայր Տաճար հրավիրատոմսերով է, իսկ Մայր Աթոռի շրջափակը բաց կլինի հավատացյալների համար, որտեղ կտեղադրվեն էկրաններ սրբազան արարողություններին հետևելու համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է բարեպաշտ ժողովրդին` աղոթական իր մասնակցությունը բերելու սրբազան արարողություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր