Իրանի Հարավային Խորասան նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է 28 մարդ։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Mehr գործակալությունը ավելի վաղ հայտնել էր, որ առավոտյան 4,7 և 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել նույն՝ Խորասան նահանգում։
Երկրաշարժի հետևանքով փոքր ավերածություններ են եղել, 7 մարդ ստացել է թեթև վնասվածքներ։