Անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով անցած գիշեր փակվել են Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայանները։ Այս մասին հայտնում է SHOT Telegram ալիքը։
Տեղեկատվական ռեսուրսի համաձայն՝ Վոլգոգրադի օդանավակայանը Մոսկվայի ժամանակով ժամը 1:40-ի սահմաններում դադարեցրել է ինքնաթիռների ընդունումն ու ուղարկումը, ինչի պատճառով երկու չվերթ հետաձգվել է՝ մեկական՝ ժամանման և մեկնման համար։
Փակվել էր նաև Աստրախանի օդանավակայանը, երեք չվերթ հետաձգվել էր։ Ըստ SHOT-ի՝ առավոտյան հինգից քիչ անց վտանգը վերացել է, և ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Աստրախանի շրջանի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել։
Պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ ընդամենը մեկ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի տարածքի վրա խոցել և որսացել են 15 անօդաչու թռչող սարքեր։ Վեց անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ազովի ծովի, չորսը՝ Ռոստովի, երկուսը Կուրսկի և մեկական անօդաչու թռչող սարք Աստրախանի, Բելգորոդի և Վորոնեժի շրջանների վրա։