00:00:00

Վերահաստատում եմ ՀՀ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը. Տոկաև

11:46, 21 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերահաստատել է իր հանձնառությունը հայ-ղազախական հարաբերությունների առավել ամրապնդման հարցում: Այդ մասին ասված է Տոկաևի`Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում։

Ղազախստանի նախագահը նշել է, որ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում:

Նա Հայաստանի ժողովրդին մաղթել է բարեկեցություն և առաջընթաց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր