00:00:00

Հայտնաբերվել է Շիրակում երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի հիմնական կասկածյալը

18:16, 20 սեպտեմբեր 2024 Իրավական

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին:  

 Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս այս տարվա հուլիսի 30-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 342 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով և նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը: 

Վերջինս կասկածվում է հուլիսի 26-ին Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի մասնակցության մեջ, ինչի հետևանքով երիտասարդ ամուսիններն ու նրանց անչափահաս որդին մահացել էին, իսկ Տոնոյանը հատել էր Հայաստանի սահմանը և գնացել Վրաստան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր