ԶՊՄԿ-ի հանրային կապերի և լրատվության բաժնից արձագանքել են երեկվա հրապարակմանը.
«ԶՊՄԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են ընկերության ղեկավարության կողմից, իսկ բաժնետերերը կամ տնօրենների խորհրդում նրանց ներկայացուցիչները գործառնական որոշումների կայացմանը, այդ թվում` գնումների, մատակարարումների և այլ ներքին գործընթացների մասով միջամտելու իրավասություն չունեն։ ԶՊՄԿ-ում գնումների բոլոր գործընթացներն իրականացվում են ներքին կանոնակարգով սահմանված տենդերային թափանցիկ գործընթացով, իսկ մատակարար ընկերություններն ընտրվում են մրցութային կարգով՝ ելնելով բացառապես ընկերության տնտեսական շահից։ Լրատվամիջոցների հարգելի գործընկերներին ուզում ենք վստահեցնել, որ ընկերության ներսում որևէ որոշում չի կայացվում արտաքին, այդ թվում՝ քաղաքական միջամտությամբ։ Բոլոր գործընթացների հիմքում ընկերության լավագույն շահն է՝ տնտեսական, կոմերցիոն և օրենքի տառին համապատասխանության համատեքստում։ Ավելին՝ ներքին կառավարչական գործընթացները միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով վերանայվում են ընկերության ներքին կանոնակարգերը և քաղաքականությունները՝ հիմնվելով հանքարդյունաբերության ոլորտում ներքին կառավարման լավագույն չափանիշների վրա։ Այս չափանիշների ներդրման գործընթացը շարունակական է, և ընկերությունը ներքին կառավարման գործընթացներում առաջնորդվում է այս ուղեցույցներով»։