00:00:00

Ռուսաստանին դուր չի եկել, որ ամերիկյան և բրիտանական հետախուզության ղեկավարներն այցելել են Բաքու

16:40, 20 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Ռուսաստանը կշարունակի ԱՊՀ գործընկերներին բացատրել ՆԱՏՕ-ի հետ  փոխգործակցության խորացման ռիսկերը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով, մասնավորապես, Պենտագոնի հետախուզության եվրոպական-եվրասիական  կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորի և բրիտանական արտաքին հետախուզության՝ MI6-ի  ղեկավար Ռիչարդ Մուրի այցերին՝ Բաքու, որոնք տեղի են ունեցել վերջերս։

«Կասկած չկա՝ ագրեսիվ ռազմական բլոկի ներկայացուցիչների նման այցերը չեն նպաստում տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, և մենք շատ լավ հասկանում ենք, որ Արևմուտքի ջանքերն առաջին հերթին ուղղված են Ռուսաստանի հարևան երկրներում ապակայունացման առաջացմանը,  ոչ թե նրանց հետ համագործակցության հաստատմանը»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ այս հարցը կքննարկեն Բաքվի հետ։

«Ադրբեջանցի մեր գործընկերների և ԱՊՀ այլ երկրների մեր գործընկերների հետ շփումներում  կշարունակենք բացատրել ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման ռիսկերը, դա հղի է  ինքնիշխանության մի մասի կորստով և ներքաղաքական ցնցումներով»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր