Առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում հրապարակվեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը։
Թովմասյանն ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները 2019 թվականին անցած լինելու պատճառաբանությամբ։
Տուժող և քաղաքացիական հայցվոր Սարգսյանի քաղաքացիական հայցը բավարվեց և Հրայր Թովմասյանից հօգուտ տուժողի կբռնագանձվի 5 մլն 600 հազար դրամ՝ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում։
Քաղաքացիական հայցվոր Էմմա Շաբոյանի քաղաքացիական հայցը բավարարվեց մասնակի։ Հօգուտ նրա կբռնագանձվի 5 մլն 203 հազար դրամ։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։