00:00:00

ՀԱՊԿ-ից Հայաստանին «սպառնացող վտանգի մասին» Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

20:09, 19 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից  դուրս են, հայտարարել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այդ հայտարարությունները ողջախոհության սահմաններից  դուրս են և իրականությանը չեն համապատասխանում,  որովհետև եթե ձեզ ինչ-որ բան է «սպառնում», հատկապես ձեր ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ Հայաստանը դեռ մնում է ՀԱՊԿ-ում։ Եթե մնում է, նշանակում է՝  դրա մեջ ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում (ՀՀ իշխանությունները-խմբ․)։ Ընդ որում, նրանք միևնույն ժամանակ ասում էին, թե ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից։ Այս ամենը հակասության մեջ է մտնում սթափ դատողության ու տրամաբանության հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր