00:00:00

Տեր իմ, անվտանգ ու կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին․ Հրայր Թովմասյան

19:18, 19 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն իր գործով դատավարության կապակցությամբ ասելիք չունի դատարանին, նա ակնկալում է միայն, որ Բարձրյալը խափանի մեր երկրում բուն դրած չար ոգիների սատանայական որոգայթները, կանգուն պահի Հայաստանի Հանրապետությունը և մեր ժողովրդին։

«Ու վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին։

Ես խնդրանք ունեմ Աստծուց․

Տեր իմ, օգնիր ինձ հաղթահարել այս փորձությունը ևս։

Օժտիր ինձ համբերատարությամբ ու խոնարհությամբ։

Խափանիր իմ երկրում բուն դրած բոլոր չար հոգիների սատանայական որոգայթները։

Տեր իմ, անվտանգ ու կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին»,- սոցցանցի իր էջում գրել է Հրայր Թովմասյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր