00:00:00

Հայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարար

18:10, 19 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Հայաստանը ցանկանում է նոր ատոմակայան կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը՝ 2036 թվականը. նորը նախնական պատկերացումներով կլինի 400-600 Մվտ հզորությամբ։ Այն պետք է կառուցել այն չափի, որ այնքան մեծ չլինի, որ կարողանա կլանել ամբողջ էներգետիկ համակարգը։

Այս մասին հայտարարեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝  Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, որ վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու թեմայի շուրջ։

Նախարարի դիտարկմամբ՝ Հայաստանում էներգետիկ ոլորտը բավականին հետաքրքիր կառուցվածք ունի. երկրի էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսն արտադրում է ատոմակայանը, մոտ 30 տոկոսը՝ ՋԵԿ-երը, մոտ 20 տոկոսը՝ ՀԵԿ-երը և մոտ 10 տոկոսն արտադրում են արևային կայանները։

«Ի ուրախություն մեզ, եթե մենք մի քանի տարի հետ գնանք, ապա կտեսնենք, որ արևային կայանների բաժինը զրոյին բավական մոտ էր կամ 1 տոկոս էր, և այս 10 տոկոսը, որը հիմա ունենք, բավական արագ տեմպով հիմա աճում է և այնքան արագ, որ մեր ռազմավարության մեջ նշված թիրախներից մի փուլ առաջ ենք ընկել», - ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ, հաճախ է խոսվում էներգետիկ առումով կախվածության մասին, սակայն ընդհանրապես որևէ ռեսուրսից կախված չլինել հնարավոր չէ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր