00:00:00

«Բորիս» ցիկլոնը վնասներ է հասցրել Կենտրոնական Եվրոպային

21:08, 18 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Կենտրոնական Եվրոպայի երկրներում «Բորիս» ցիկլոնի հետևանքով առաջացած ջրհեղեղներից պատճառված տնտեսական վնասը կարող է գերազանցել 1 միլիարդ եվրոն, գրել է Reuters-ը։

Կանխատեսումների համաձայն՝ ջրհեղեղի հետևանքները կազդեն տուժած բոլոր երկրների արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտների վրա, կարող է նաև գնաճ արձանագրվել, եթե ցանքատարածությունները շատ վնասվեն ջրհեղեղներից։

«Բորիս» ցիկլոնը, ուղեկցվելով հորդառատ տեղումներով,  վերջին օրերին հասել է Եվրոպա։ Ալպերում տեղացած մեծ քանակությամբ անձրևի պատճառով մի քանի գետերի, այդ թվում՝ Դանուբի  մակարդակը բարձրացել է։ Ջրհեղեղների հետևանքներն արդեն իսկ զգացել են Կենտրոնական Եվրոպայի մի քանի երկրների բնակիչներ։

Agence France-Presse-ի վերջին տվյալների համաձայն՝ Ավստրիային, Հունգարիային, Լեհաստանին, Ռումինիային և Սլովակիային պատուհասած աղետի հետևանքով 22 մարդ է զոհվել։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր