Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում պայթյունների նոր ալիքի հետևանքով 9 զոհի և ավելի քան 300 վիրավորի մասին, հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք ավելի վաղ հայտնել էինք՝ Լիբանանում կրկին պայթյուն է որոտացել։ Այս անգամ պայթեցվել են հեռահաղորդակցության միջոցները։
The Times of Israel-ի տվյալներով՝ պայթյունների շարքը տեղի է ունեցել Բեյրութի արվարձաններում և Լիբանանի հարավային շրջաններում: