ՆԳՆ ՓԾ հայտարարություն է տարածել․
«Սեպտեմբերի 19-ին Արարատի մարզի Մասիս համայնքում անցկացվելու է «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում Մասիս համայնքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որի ընթացքում ժամը 12:00-ին Ռանչպար, Սիփանիկ, Սիս, Նորամարգ և Սայաթ-Նովա բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ»: