00:00:00

«Գազպրոմ Արմենիա»-ն շարունակում է աջակցել ԼՂ բռնի տեղահանված հայրենակիցներին

15:11, 18 սեպտեմբեր 2024 Հասարակություն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր սոցիալական քաղաքականության շրջանակում շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին։ Անցած տարվա նոյեմբերից շուրջ 40 ընտանիք բնակվում է Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տանը։

«Գազպրոմ Արմենիա»-ն սեղմ ժամկետներում կազմակերպել էր հանգստյան տան ենթակառուցվածքների վերականգնումն ու շահագործումը՝ տեղահանված ընտանիքներին կացարաններով ապահովելու համար:

Ներկայում այստեղ բնակվում է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ «Կարին»-ում ստեղծված են բոլոր անհրաժեշտ կոմունալ-կենցաղային հարմարությունները, գործում է ճաշարան, որտեղ մատուցվում է երեքանգամյա սնունդ։

 

գազպրոմ

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին օժանդակելու ծրագրի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն նաև ապահովում է 4 երեխաների անվճար ուսուցումը Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցում։

Ընկերության նախաձեռնությամբ լուծվել է «Արցախգազ» ՓԲԸ մի շարք նախկին աշխատողների զբաղվածության խնդիրը։ Ներկայում ավելի քան 54 մասնագետներ «Արցախգազ»-ից աշխատում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության մասնաճյուղերում։

Անցած տարի «Գազպրոմ Արմենիա»-ն նախաձեռնել էր Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին օժանդակելու ծրագիր՝ երկու փուլով։

 

գազպրոմ

Առաջին փուլով կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում էր տրամադրվել 600 ընտանիքի՝ վեց ամիս ժամկետով, իսկ առաջնահերթությունը տրվել էր բազմանդամ և բազմազավակ ընտանիքներին։

Երկրորդ փուլի շրջանակում աջակցության համար դիմած արցախցի 1300 ընտանիքների Ընկերության կողմից հատկացրել էր միանվագ ֆինանսական օգնություն՝ 100 000-ական դրամ յուրաքանչյուր ընտանիքի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր